Ռուսաստանի Դաշնության նախագահի գավաթի խաղարկությունում օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Ղազախստանը ներկայացնող Իլյա Իլյինը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ գրոհեց աշխարհի ռեկորդը միանգամից չորս կիլոգրամով գերազանցող ծանրաձողն ու հաղթական պահեց գլխավերևում: Այս 246-ը պոկում վարժության 191-ի հետ նշանակեց նաև երկամարտի աշխարհի ռեկորդ՝ 447 կիլոգրամ, ինչը մեկ կիլոգրամով ավել է բելառուս Անդրեյ Արամնաուի արդեն նախկին ռեկորդից: Հետաքրքրական է, որ մեկ օր առաջ ֆենոմենալ այս մարզիկը խոստացել էր սահմանել աշխարհի երկու ռեկորդ: Ինչպես ասում են՝ ասաց ու արեց:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ